ՃՏՊ Դիլիջան քաղաքում. կա զոհ

MasterNews

Հուլիսի 8-ին, ժամը 14:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստավել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի շրջադարձի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դիլիջան քաղաքի  Կամոյի փողոցում բախվել են «Mercedes Viano» (վարորդ` Լ.Ա.) և «Opel Astra J» (վարորդ` Գ. Հ .) մակնիշների ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes Viano» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (ՌԴ քաղաքացի Ա.Խ.-ն, ծնված 1993 թ.) տեղում մահացել է: Այլ տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԵՊՀ պրոռեկտորներ են ազատվել պաշտոններից

ԵՊՀ պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը, Արսեն Բաբաջանյանը եւ Ռուբեն Մարկոսյանն ազատվել են պաշտոններից: Այս մասին «Երկիր Մեդիային» հայտնել է ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը: Նա տեղեկացրել է, որ դա կատարվել է […]
Share
Instagram
Telegram