Հունաստանում կայացած ընտրություններում հաղթեցին աջ կենտրոնամետները

MasterNews

Հունաստանի «Նոր դեմոկրատիա» (ՆԴ) առաջատար ընդդիմադիր աջ կենտրոնամետ կուսակցությունը՝ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ հաղթել Է հուլիսի 7-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով քվների 39,83 տոկոսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ներքին գործերի նախարարության կողմից տրված քվեաթերթիկների 96,15 տոկոսի հաշվարկման արդյունքներով՝ ՆԴ-ն կունենա 158 տեղ երկրի 300-տեղանոց միապալատ խորհրդարանում, ինչը նրան թույլ կտա ինքնուրույն կազմել կառավաություն:

Վարչապետ Ալեքսիս Ցիպրասի արմատական ձախ ուժերի կոալիցիան (ՍԻՌԻԶԱ) ստացել Է քվեների 31,55 տոկոսը (86 տեղ), «Փոփոխությունների շարժում» (ԿԻՆԱԼ) ձախ կենտրոնամետ կուսակացական միավորումը՝ քվեների 8,05 տոկոսը (22 տեղ), Հունաստանի Կոմկուսը՝ քվեների 5,32 տոկոսը (15 տեղ), նախկին լրագրող Կիրիակոս Վելոպուլուսի վերջերս հայտնված ծայրահեղ աջ «Էլինիկի լիսի»-ն («Հունական որոշում»),՝ 3,71 տոկոսը (10 տեղ), ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսի ՄԵՌԱ25 ձախ շարժումը՝ 3,45 տոկոսը (9 տեղ): Խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ Էր հաղթահարել երեքտոկոսանոց արգելքը:

Ցիպրասն ընդունել Է իր պարտությունը եւ հայտարարել, որ հուլիսի 8-ին Միցոտակիսին կընդունի իր նստավարյում եւ «նրան կհանձնի վարչապետի առանձնասենյակը, ինչպես եւ դա երկրում սահմանած Է քաղաքական մշակույթով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

12 տարի անց Բրազիլիան հռչակվեց Կոպա Ամերիկայի հաղթող

Բրազիլիայում ավարտվեց Կոպա Ամերիկայի խաղարկությունը: Եզրափակիչ հանդիպումը կայացավ լեգենդար «Մարականա» մարզադաշտում, որտեղ մրցաշարի հաղթողի կոչումը միմյանց միջև պարզեցին Բրազիլիայի և Պերուի հավաքականները: Անչափ թեժ և […]
Share
Instagram
Telegram