Իրանում գրանցվել է 5.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ

MasterNews

Հուլիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:00-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 31.830 և արևելյան երկայնության 49.550 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Մասջեդ Սոլեյման քաղաքից 26 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.7 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ:

Ըստ անգլիական «Express.co.uk» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով կա 1 զոհ, 4 վիրավոր:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մահացել է Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան Սերգեյ Մագալյանը

Մահացել է Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սերգեյ Մագալյանը: Այս մասին լուրը հրապարակված է Ստանիսլավսկու անվան թատրոնի Facebook-յան պաշտոնական էջում: Կիսվել
Share
Instagram
Telegram