Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքում են աղբահանության վիճակից

MasterNews

Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում` պահանջելով պատշաճ իրականացնել քաղաքի մաքրությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակցիայի մասնակիցները ի նշան բողոքի հավաքել էին մոտակա շենքերից մեկի աղբն ու բերել քաղաքապետարան:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ այդ հատվածում աղբահանությունը արդեն 21 օր չի իրականացվել։ Նրանք կոչ են անում քաղաքացիներին միանալ ակցիային և մաքրել քաղաքը աղբից:

Ակցիայի մասնակիցները նաև փորձում էին աղբը քաղաքապետարանի շենք տանել, սակայն քաղաքապետարանի աշխատակիցները թույլ չտվեցին դա անել:

Ոստիկանության աշխատակիցները 3 քաղաքացու բերման ենթարկեցին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակիցները գործադուլ են անում

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում» առավոտից գործադուլ է, տեղեկանում ենք meghrinews.com-ից։ Պղնձամոլիբդենային կոմբինատի գործադուլավորները փակել են ձեռնսրկության գրասենյակի մուտքը: Նրանք ներս չեն թողել աշխատանքի ժամանած տնօրենին և ղեկավար մյուս աշխատակիցներին: […]
Share
Instagram
Telegram