Ավտովթարից մահացել է 30-ամյա ծանրորդ Աղասի Աղասյանը

MasterNews

Այսօր 30 տարեկան հասակում անժամանակ կյանքից հեռացել է ծանրորդ Աղասի Աղասյանը: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը:

Նշվում է, որ պատճառն ավտովթարն է: Ըստ մամուլի՝այն տեղի է ունեցել հուլիսի 4-ին Տավուշի մարզում: Աղասյանը եւ նրա հետ մեքենայում եղած 2 տղամարդիկ տեղափոխվել են հիվանդանոց:

Աղասի Աղասյանը ՀՀ բազմակի չեմպիոն էր, Համաշխարհային ուսանողական խաղերի Հայաստանի առաջին չեմպիոնը:

Օգոստոսի 29-ին նա կդառնար 31 տարեկան։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

6 մարդու կյանք խլած ավտովթարի գործով ձերբակալվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում շարունակվում է վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձերբակալվել […]
Share
Instagram
Telegram