Ոտնձգություն 16-ամյա ֆուտբոլիստուհու նկատմամբ. Լիոնի մարզիչը հեռացվել է

MasterNews

«Լիոնի» ակադեմիայի մարզիչն ազատվել է աշխատանքից անչափահաս ֆուտբոլիստուհիների նկատմամբ ոտնձգությունների համար մեղադրանքներից հետո, հաղորդում է Mediapart-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 16 տարին չլրացած երկու ֆուտբոլիստուհիներ մարզիչին մեղադրել են 2017-ի սեպտեմբերից մինչև 2018-ի մայիս ընկած ժամանակահատվածում սեռական ոտնձգություններ կատարելու մեջ:

Մարզիչը բազմիցս սեռական բնույթի հաղորդագրություններ է ուղարկել, ինչպես նաև Կոլմարի միջազգային մրցաշարին թիմի մասնակցության ժամանակ 2018-ի մայիսի 18-ից մինչև 20-ը այցելել է ֆուտբոլիստուհիներից մեկի սենյակ և ոտնձությունների դիմել:

Այդ դեպքից հետո աղջիկը պատմել է ամեն ինչ ընտանիքին և հարազատները դիմել են ակումբի ղեկավարությանը։ Մեկ շաբաթ անց մարզիչը հեռացվել է պաշտոնից։ Ավելի ուշ «Լիոնի» ակադեմիայի կանանց բաժանմունքի տնօրեն Սոնյա Բոմպաստորը տուժած ֆուտբոլիստուհիներից մեկին հայտնել էր, որ ակումբը կդադարեցնի աղջկա ֆինանսավորումը 2019 թվականի հունիսին: Հաշվի առնելով, որ ֆուտբոլիստուհին պայմանագիր չունի ակումբի հետ, այս ամենը նրա ապագան դնում է անկայուն վիճակի մեջ:

Աղջկա փաստաբանը իր հաճախորդի հետ հետագա համագործակցությունից հրաժարվելը կապում է ոտնձգությունների գործի հետ։ Ընտանիքը դատի է տվել ակումբին, այս պահին գործը հետաքննության փուլում է։

http://armsport.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նախարար Թորոսյանն այցելում է Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ՃՏՊ-ից տուժածներին

Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա հուլիսի 6-ին տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիներից 8-ը շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։ Նրանցից 3-ը գտնվում է Ճառագայթային […]
Share
Instagram
Telegram