Նախարար Թորոսյանն այցելում է Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ՃՏՊ-ից տուժածներին

MasterNews

Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա հուլիսի 6-ին տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիներից 8-ը շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։

Նրանցից 3-ը գտնվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ունեն տարբեր աստիճանի այրվածքներ։ Երկուսին կատարվել է վիրահատություն։ Բժիշկների գնահատմամբ՝ տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ ծանր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող երեխայի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության: Կյանքին վտանգ չի սպառնում:

«Էրեբունի» և Արարատի բժշակական կենտրոններում բուժում ստացող 3 քաղաքացու վիճակը կայուն է, իսկ «Արմենիա» բժշկական կենտրոնում գտնվող տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր։

«Բոլոր կենտրոններում տուժածները ստանում են անհրաժեշտ ծավալով բժշկական օգնություն և սպասարկում։

Այս պահին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջում է նշված բոլոր բժշկական հաստատություններով՝ մանրամասն ծանոթանալով տուժածների առողջական վիճակին և բուժման ընթացքին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով ևս երկու տուժած է տեղափոխվել Արարատի բժշկական կենտրոն. ավելի վաղ հաղորդվել էր 11 տուժածի մասին. «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ժամը 22:35-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 20:45-ի սահմաններում Արարատի ԲԿ է տեղափոխվել ևս 2 տուժած՝ Դ.Ս.-ն (ծնված 2004 թ., գյուղ Երասխ) և Կ.Ն.-ն (ծնված 1998 թ., գյուղ Արմաշ): Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար (Դ.Ս.-ի մոտ ախտորոշվել է ձախ սրունքի սալջարդ, իսկ Կ.Ն.-ի մոտ` սրտի առիթմիա): Դ. Ս.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել»,- ասված է ՀՀ ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ:

Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զոդի կարմրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:

Տուժածները՝ Ս.Հ.-ն (ծնված 1956 թ., քաղաք Երևան), Ծ.Հ.-ն (ծնված 1999 թ., գյուղ Երասխ), Գ.Ղ.-ն (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան), Հ.Ա.-ն (ծնված 1973 թ., քաղաք Վայք), Ն.Ա.-ն (ծնված 1977 թ., քաղաք Արարատ), Ս.Ա.-ն (ծնված 1996 թ., քաղաք Արարատ), Ն.Գ.-ն (7 տարեկան, քաղաք Վայք), Ս.Ի.-ն (ծնված 1953 թ., քաղաք Երևան), Ռ.Հ.-ն (ծնված 1984 թ., գյուղ Երասխ), Ա.Մ.-ն (ծնված 2006 թ., քաղաք Արարատ) և Ֆ.Մ.-ն (ծնված 2007 թ., գյուղ Սուրենավան) հոսպիտալացվել են Արարատի ԲԿ:

Ն.Ա.-ն  և Ն. Գ.-ն Արարատի ԲԿ-ում են: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ս.Ա.-ն, Ս.Ի.-ն և Ֆ.Մ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Ս.Հ.-ն,  Ծ.Հ.-ն, Գ.Ղ.-ն և Ռ.Հ.-ն տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հ.Ա.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Ա.Մ.-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան սպասարկել է Արարատ-Երասխավան երթուղին: ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդը՝ Վ.Ա.-ն (ծնված 1962 թ.), մահացել է:

Ըստ նախնական տվյալների՝ կա 13 տուժած: Պատահարի հետևանքով մահացել է 6 քաղաքացի:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում հուլիսի  8-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ […]
Share
Instagram
Telegram