Կոմիտասի պողոտայում Mercedes C180-ը վրաերթի է ենթարկել մի կնոջ

MasterNews

Հուլիսի 6-ին, ժամը 23։37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի թիվ 29/3 հասցեում «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացուն (մոտ 50 տարեկան կին):

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին: Վերջինս հոսպիտալացվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ոտնձգություն 16-ամյա ֆուտբոլիստուհու նկատմամբ. Լիոնի մարզիչը հեռացվել է

«Լիոնի» ակադեմիայի մարզիչն ազատվել է աշխատանքից անչափահաս ֆուտբոլիստուհիների նկատմամբ ոտնձգությունների համար մեղադրանքներից հետո, հաղորդում է Mediapart-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ 16 տարին չլրացած երկու ֆուտբոլիստուհիներ մարզիչին մեղադրել […]
Share
Instagram
Telegram