Տղամարդու անձնական խուզարկությամբ թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել

MasterNews

Հուլիսի 5-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու և գործածելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Ջրաշեն գյուղի 62-ամյա մի բնակչի: Անձնական խուզարկությամբ, նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված, մանրացված դեղնականաչավուն զանգված: Ըստ տղամարդու հայտարարության, հողամաս գնալու ճանապարհին տերևներ էր քաղել վայրի աճած կանեփի բույսից և թմրամիջոց պատրաստել իր օգտագործման համար:
Հայտնաբերվածը փաթեթավորվել է փորձաքննության ուղարկելու համար:
Նախապատրաստվում են նյութեր:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Չինաստանը սարքավորումներ է նվիրել ՀՀ զորամասին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հուլիսի 6-ին, Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, […]
Share
Instagram
Telegram