Ռոնալդինյոյի նախկին կինը բռնության մեղադրանքով դատի է տվել ֆուտբոլիստին

MasterNews

Պրիսցիլլա Կոելյուն՝ Ռոնալդինյոյի նախկին կինը, հայտնել է, որ դատի է տվել ֆուտբոլիստին:

Կոելյուն հայտարարել է, որ Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը 2018-ի դեկտեմբերին ծեծել է իրեն վեճի ժամանակ:

«Ցավում եմ, որ ոստիկանություն չզանգահարեցի: Այգում վեճի ժամանակ նա ուժեղ հրեց ինձ, ես ընկա: Ես այնտեղ 2 ժամ անցկացրի՝ լաց լինելով, չհավատալով կատարվածին:

Ես ավելի վաղ նրան դատի չտվեցի, քանի որ մտածում էի, որ կարող ենք խոսել ու լուծել ամեն ինչ: Ի վերջո, մենք 6 տարի միասին ենք եղել: Բայց ես սխալվում էի», — Կոելյուի խոսքերն է մեջբերել Universa-ն:

Կոելյուն նաև հայտարարել է, որ իրենք ապրել ենք երեքով՝ Բեատրիս Սոուզայի հետ: Ընդ որում, Ռոնալդինյոն չափազանց խանդել է աղջիկներին ու արգելել նրանց՝ շորտեր կրել, երբ ընկերները նրանց հյուր են եկել:

Կոելյուն մտադիր է հասնել ունեցվածքի բաժանման, որը նրանք ձեռք են բերել 2012 թվականից:

Ռոնալդինյոյի փաստաբան Սերխիո Կուերոսը հերքել է բոլոր մեղադրանքներն ու հայտարարել, որ ֆուտբոլիստի նկատմամբ դատական հայցի մասին տեղեկություն չի ստացել:

http://armsport.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Աննա Հակոբյանը Հանոյում այցելել է արյան հիվանդություններ ունեցող երեխաներին

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 6-ին այցելել է Վիետնամի արյան փոխներարկման ազգային […]
Share
Instagram
Telegram