Թուրքական զինուժը Իրաքի հյուսիսում օդային հարվածներ է հասցրել PKK-ի ապաստարաններին

MasterNews

Թուրքական զինուժը օդային հարձակում է իրականացրել հյուսիսիրաքյան Զապ շրջանի ուղղությամբ և վնասազերծել Քրդական  աշխատավորական կուսակցության (PKK) 2 զինյալի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը, Թուրքիայի զինված ուժերի կողմից Իրաքի հյուսիսային շրջանում իրականցվող «Մագիլ» (Pençe) ռազմական գործողությունների շրջանակներում օդային հարձակման է ենթարկվել Իրաքի հյուսիսային Զապ շրջանը: Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Գործողության հարված է հասցվել միջոցով Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների ապաստարաններին, արդյունքում վնասազերծվել է 2 զինյալ:

Թուրքական զինված ուժերի կողմից մայիսի 27-ից իրականցվում է «Մագիլ» (Pençe) անունը կրող ռազմական գործողությունը, որի նպատակն է վերացնել Իրաքի հյուսիսային հատվածներում գտնվող Քրդական աշխատավորական կուսակցության հենակետերը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մուշի ոստիկանները զննությմաբ հայտնաբերել են կանեփի 68 թուփ

Հուլիսի 5-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ 31-ամյա մի տղամարդ պահում և օգտագործում է «Մարիխուաննա» տեսակի թմրանյութ, նաև իր տան […]
Share
Instagram
Telegram