Արարատի մարզում տեղի ունեցած վթարի վայրում հայտնաբերվել է 6 այրված դի

MasterNews

Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 10 անձ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ դեպքի վայրի զննությամբ էլ այս պահին հայտնաբերվել է 6 այրված դի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ավտովթարի վիրավորներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն, մասնագետները տեղում օպերատիվ զբաղվում են բուժօգնության հարցերով։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվելէ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ավտոմեքենան ընկել է ձորը. կան տուժածներ

Հուլիսի 6-ին, ժամը 15:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աստվածընկալ վանքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram