Ավտոմեքենան ընկել է ձորը. կան տուժածներ

MasterNews

Հուլիսի 6-ին, ժամը 15:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աստվածընկալ վանքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է  ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ.Գ., ծնված 1959 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ձորը (մոտ 40 մ) և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորները՝ Վ. (ծնված 2013 թ.) և Ն. (ծնված 2016 թ.) Գ.-երը, քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ավտոմեքենան ընկել է գետը. տուժածներ չկան

Հուլիսի 6-ին, ժամը 13:06-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին ավտոմեքենա է ընկել Ողջի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր […]
Share
Instagram
Telegram