Ավտոմեքենան ընկել է գետը. տուժածներ չկան

MasterNews

Հուլիսի 6-ին, ժամը 13:06-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին ավտոմեքենա է ընկել Ողջի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ կայանած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Խ., ծնված 1969 թ., ԻԻՀ քաղաքացի) սահել և ընկել է Ողջի գետը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել ուղևորների իրերը և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Փաշինյանը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է հուլիսի 6-ին Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի […]
Share
Instagram
Telegram