Grand Chess Tour. Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց

MasterNews

Զագրեբում ընթացող շախմատի Grand Chess Tour մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը կրկին հաշտություն կնքեց:

Սա Արոնյանի 7-րդ ոչ-ոքին էր մրցաշարի շրջանակներում: Նրա մրցակիցը սևերով հանդես եկող Յան Նեպոմնյաշչնին էր: Պարտիան ավարտվեց 27-րդ քայլին:

8 տուրից հետո Արոնյանը վաստակել է 4,5 միավոր: Վաղը կայանալիք 9-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ:

Վերջինս 6 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

http://armsport.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ոստիկանապետը՝ քրեական հեղինակության աղմկահարույց սպանության մասին

Հայաստանն աշխարհում ամենաանվտանգ երկրներից մեկն է: ՀՀ ոստիկանությունն ու ուժային կառույցներն ամեն ինչ անում են երկրի անվտանգությունն ապահովելու համար: ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրման արարողությունից հետո […]
Share
Instagram
Telegram