2020 թվականի Օլիմպիական խաղերի մարզադաշտը գրեթե պատրաստ է

MasterNews

2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հիմնական մարզադաշտ գրեթե ամբողջապես պատրաստ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարզադաշտ, որը պետք է ընդունի Խաղերի բացման և փակման պաշտոնական արարողությունները, մոտ 90 տոկոսով պատրաստ է: Այն ամբողջապես շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Այն կմեկնարկի 2020 թվականի հուլիսի 24-ին և կեզրափակվի օգոստոսի 9-ին: Մոտ 11 հազար մարզիկներ` աշխարհի 206 երկրներից, կմրցեն 33 մրզաձևերում: Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը. Առաջինը եղել է հեռավոր 1964 թվականին:

Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Իսկ առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղերը` 1916 թվական- Բեռլին, 1940 թվական-Տոկիո և 1944 թվական-Լոնդոն: Մինչ այս ամենաշատ Օլիմպիական խաղեր հյուրընկալել էր Լոնդոնը (1908, 1948, 2012):

Օլիմպիական խաղերի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր մարզիկն ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսն է, ով նվաճել է 23 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ (ընդհանուր առմամբ` 28 մեդալ):

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Grand Chess Tour. Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց

Զագրեբում ընթացող շախմատի Grand Chess Tour մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը կրկին հաշտություն կնքեց: Սա Արոնյանի 7-րդ ոչ-ոքին էր մրցաշարի շրջանակներում: Նրա մրցակիցը սևերով հանդես […]
Share
Instagram
Telegram