Ֆրանսիայում աքաղաղին դատում են տեղացիներին առավոտյան վաղ արթնացնելու պատճառով

MasterNews

Ֆրանսիայում տնային աքաղաղի դեմ դատական գործընթաց է սկսվել: Մորիս անունով թռչունին մեղադրում են առավոտյան վաղ տեղացիներին արթնացնելու մեջ. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի Ծովափնյա Շարանտ դեպարտամենտում: Մորիսի և նրա տիրուհու՝ Կորին Ֆեսոյի դեմ դատական հայց են ներկայացրել հարևանությամբ բնակվող տարեց կանայք, որոնց խանգարում է վաղ առավոտյան աքաղաղի կանչը:

Հայցվոր կողմի փաստաբանը պահանջում է 1000 եվրոյի չափով փոխհատուցում:

Ակնկալվում է, որ դատարանը գործով դատավճիռը կհրապարակի սեպտեմբերի 5-ին:

http://yerkirmedia.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Նախագահ Սարգսյանն այցելել է Սյունիքի մարզի մարտական դիրքեր

Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է տեղի մարտական դիրքեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ նախագահը ողջունել է սահմանապահներին և նշել, որ […]
Share
Instagram
Telegram