Վագրերն իտալական կրկեսում սպանել են հայտնի կենդանի վարժեցնողին

MasterNews

Իտալիայի հարավում վագրերի խումբը շարժական կրկեսում փորձի ժամանակ հարձակվել և սպանել է կենդանի վարժեցնողին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ներկայացումից մի քանի ժամ առաջ 61-ամյա Էտորե Վեբերը փորձ է արել չորս վագրերի հետ նրանց վանդակում:

Համաձայն դեպքի վայրում գտնվող անձանց, վագրերից մեկը կծել է վարժեցնողին, ինչից հետո նրան միացել են նաև մյուս վագրերը: Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա ստացած վնասվածքներից մահացել է:

Նշվում է, որ Վեբերն իր ողջ կյանքը նվիրել է վագրերին և համարվել է ողջ աշխարհում ամենահայտնի կենդանի վարժեցնողներից մեկը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Բախվել են «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան և «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը. կա տուժած

Հուլիսի 5-ին, ժամը 12:26-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ Մուշ-2 թաղամաս տանող ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: […]
Share
Instagram
Telegram