Ռուսական C-400 համակարգերը հաջորդ շաբաթ կլինեն Թուրքիայում

MasterNews

Ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը հուլիսի 7-ին կտեղադրվեն երկու բեռնատար օդանավի մեջ և հաջորդ շաբաթ կուղարկվեն Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Haberturk հեռուստաալիքը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ մոտ օրերս C-400 համակարգերը կբերվեն երկիր:

Թուրքական հեռուստաալիքի տվյալներով՝ Ռուսաստանից 9 հոգուց բաղկացած հատուկ տեխնիկական խումբն արդեն ժամանել է Թուրքիա՝ համակարգերը տեղադրելու նպատակով: Արդեն հուլիսի 8-ին կժամանի երկրորդ խումբը:

Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը սկանդալ էր առաջացրել այդ երկրի և Միացյալ Նահանգների միջև: ԱՄՆ-ից պահանջում էին հրաժարվել գործարքից և փոխարենը գնել Patriot համակարգերը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Իսպանիայի պատմության խոշորագույն կիբերհանցագործը ձերբակալվել է

Մադրիդում ձերբակալվել է Իսպանիայի պատմության մեջ խոշորագույն կիբերհանցագործը, ում ձերբակալելու որոշում էր կայացրել 25 տարբեր դատարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: […]
Share
Instagram
Telegram