Մեկնարկել է վարչապետի պաշտոնական այցը Վիետնամ (լուսանկարներ)

MasterNews

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Վիետնամում է: Նա այսօր՝ հուլիսի հուլիսի 5-ի առավոտյան ծաղկեպսակ է դրել Զոհված հերոսների հուշարձանին, ապա այցելել Հո Շի Մինի դամբարան:

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է նաև Գրականության տաճար, որն ունի հազար տարվա պատմություն:Հիշեցնենք, որ Վիետնամ այցի ընթացքում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ: Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Վիետնամի վարչապետի անունից ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի կտրվի պաշտոնական ընթրիք: Վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թի Քիմ Նգանի հետ:ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև ՎՍՀ առևտրի պալատի ղեկավարության և վիետնամցի գործարարների հետ, կայցելի Վիետնամում Հայաստանի դեսպանություն, որտեղ կհանդիպի «Վիետնամ-Հայաստան բարեկամություն» հասարակական կազմակերպության անդամների հետ:

Հուլիսի 7-9-ին էլ Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լոնգի հրավերով Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց կկատարի Սինգապուրի Հանրապետություն:

Լուսանկարները Հասմիկ Դիլանյանի ֆեյսբուքյան էջից։

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Կալիֆորնիայում

6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Միացյալ Նահանգների Հարավային Կալիֆորնիանահանգում, բարեբախտաբար, ոչ խիտ բնակեցված տարածքում: Սա Կալիֆորնիայում վերջին 20 տարիների ամենաուժեղ երկրաշարժն է: BBC-ն հայտնում է, որ երկրաշարժի […]
Share
Instagram
Telegram