Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ

MasterNews

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ, և ՍԴ-ում որևէ ճգնաժամ չկա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

«Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա: Սահմանադրական դատարանի դատավորների հավաքական դիրքորոշումը դուք տեսել եք հայտարարության տեսքով»,- ասաց Թովմասյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է տեսնում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի լուծումը, Թովմասյանն ասաց, որ խնդիր չի տեսնում, և եթե խնդիր չի տեսնում, ապա լուծման մասին չի կարող խոսել:

Իսկ թե ինչպես է աշխատում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ, Թովմասյանը պատասխանեց. «Աշխատում ենք հանգիստ, քննարկումների մի մասին մասնակցում է, նիստերին չի մասնակցում»:

«Հրայր Թովմասյանը ՍԴ դատավո՞ր է, թե՝ անդամ» հարցին ի պատասխան նա ասաց՝ ՍԴ նախագահ է:

Թովմասյանը նաև նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Եղանակը՝ հուլիսի 5-ին

Հանրապետության տարածքում հուլիսի 5-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր […]
Share
Instagram
Telegram