ՀԱՕԿ-ը պատրաստվում է հեռացնել բռնցքամարտի ֆեդերացիային…

MasterNews

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշել է վճռական քայլերի դիմել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի վերաբերյալ: Պատրաստվում է զրկել անդամությունից Բռնցքամարտի միջազգային միության՝ ԱԻԲԱ-ի կողմից ճանաչված ֆեդերացիան, եւ դրա փոխարեն ընդգրկել բռնցքամարտի նորաստեղծ ֆեդերացիան, որը նման ճանաչում չունի: Ինչպես նշված է ՀԱՕԿ մամուլի հաղորդագրությունում, այս հարցը ներառված է հուլիսի 24-ին «Օլիմպավանում» կայանալիք արտահերթ գլխավոր ասամբլեայի նիստի օրակարգում:

Օրակարգը հետեւյալն է.

1.2019 թ. Հունիսի 18-30-ը Մինսկում (Բելառուսի Հանրապետություն) կայացած Եվրոպական 2-րդ խաղերում Հայաստանի մարզիկների մասնակցության արդյունքների մասին:

Զեկուցող՝ ՀԱՕԿ նախագահի խորհրդական Արմեն Գրիգորյան

2.«Տոկիո 2020 » 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանի մարզիկների նախապատրաստման աշխատանքների մասին:

Զեկուցող՝ ՀԱՕԿ նախագահի խորհրդական Արմեն Գրիգորյան

3.«Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը ՀԱՕԿ-ի անդամակցությունից հեռացնելու մասին:

Զեկուցող՝ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյան

4.«Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը  ՀԱՕԿ-ի ժամանակավոր անդամ ընդունելու մասին:

Զեկուցող՝ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյան

5.Գլխավոր ասամբլեայի արարողակարգային հարցեր:

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ այս սկանդալն առաջացել է նախագահի ընտրություններից հետո: 2018 թ. օգոստոսի 2-ին Գեւորգյանը, որը միակ թեկնածուն էր, վերընտրվեց: Դրանից հետո բռնցքամարտի մի շարք ներկայացուցիչներ ոտքի կանգնեցին, դիմեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի այն ժամանակվա նախարար Լեւոն Վահրադյանին: Ըստ նրանց՝ ընտրություններն անցել էին խախտումներով: Այդ ժամանակվանից ՀԱՕԿ-ի ու ֆեդերացիայի միջեւ մամուլի ու սոցցանցերի միջոցով հեռակա բանավեճեր են ընթանում կամ էլ 2 կողմերի ներկայացուցիչները հանդես են գալիս բողոքի ակցիաներով: Այս տարվա փետրվարին ՀԱՕԿ-ը սառեցրել էր Հանասատնի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամությունը:

http://armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արմեն Սարգսյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, […]
Share
Instagram
Telegram