Հայաստանում այսօր նշում են Սահմանադրության օրը

MasterNews

1995թ. հուլիսի 5-ին անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե ՀՀ Սահմանադրության ընդունման նպատակով: Այն ընդունվեց գրեթե միաձայն:

Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, հստակորեն տարանջատվեցին իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր և դատական) գործառույթները: Մայր օրենքով ամրագրվեցին մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:

Սահմանադրությունը փոխվել է 2005-ի նոյեմբերի 27-ին՝ կրկին հանրաքվեով: Սահմանադրական վերջին փոփոխությունները տեղի ունեցան 2015-ի դեկտեմբերի 5-ին, որի համաձայն Հայաստանը կառավարման կիսանախագահական մոդելից անցում կատարեց խորհրդարանականի:

Ի դեպ, կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ՝ հուլիսի 5-ը նշվում է ոչ միայն որպես Սահամանադրության, այլև Պետական խորհրդանիշերի օր: Պետական խորհրդանիշերն են ՀՀ պետական դրոշը` եռագույնը, զինանշանը և օրհներգը:

Հայաստանի Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ոչ փոփոխելի հոդվածներ. Դրանք իրականություն են դառնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. ՀՀ Սահմանադրության՝ ոչ փոփոխելի հոդվածներ: Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հոդված […]
Share
Instagram
Telegram