Իսպանիայի պատմության խոշորագույն կիբերհանցագործը ձերբակալվել է

MasterNews

Մադրիդում ձերբակալվել է Իսպանիայի պատմության մեջ խոշորագույն կիբերհանցագործը, ում ձերբակալելու որոշում էր կայացրել 25 տարբեր դատարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Լյուպեն մականունը կրող 23-ամյա իսպանացին համացանցում բրենդային ապրանքանիշների կեղծ խանութների շնորհիվ կարողանում էր ամեն ամիս վաստակել մինչև 300 հազար եվրո: Իրավապահ մարմինները ենթադրում են, որ երիտասարդն անօրինական գործունեությամբ է զբաղվել արդեն երեք տարի:

Հայտնի է, որ նա անընդհատ փոխել է անունը և բնակության հասցեն:

Լյուպենից բացի ձերբակալվել է ևս երկու մարդ, առգրավվել են 50 հեռախոս և 100 հեռախոսային քարտ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կրեմլը մանրամասներ է հաղորդել Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից

Պաշտոնական Կրեմլը մանրամասներ է հաղորդել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հուլիսի 5-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ: Ինչպես հաղորդում […]
Share
Instagram
Telegram