Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է Տիտեի հեռանալու մասին լուրերը

MasterNews

Բրազիլացի մասնագետ Տիտեն չի հեռանա երկրի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, ինչպես ավելի վաղ հայտնել էր ESPN-ը:

Այս մասին հայտարարել Է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ 58-ամյա մասնագետը «պենտակամպեոնների» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2016-ի հունիսին։ Թիմի ղեկում նա անցկացրել է 41 հանդիպում և տարել 33 հաղթանակ՝ 6 անգամ ոչ ոքի խաղալով։ Կողմերի պայմանագիրը գործում է մինչև 2022 թվականը։

Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթ խաղարկության եզրափակչի ճանապարհին բրազիլացիները 2-0 հաշվով հաղթել էին արգենտինացիներին:

http://armsport.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՀԱՕԿ-ը պատրաստվում է հեռացնել բռնցքամարտի ֆեդերացիային...

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշել է վճռական քայլերի դիմել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի վերաբերյալ: Պատրաստվում է զրկել անդամությունից Բռնցքամարտի միջազգային միության՝ ԱԻԲԱ-ի կողմից ճանաչված ֆեդերացիան, եւ […]
Share
Instagram
Telegram