Բողոքի ակցիա` նախագահականի առջև

MasterNews

Նախագահական նստավայրի առջև AntiFake-ի և «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ակցիայի մասնակիցներն այսօր պայթեցրին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի և այլոց լուսանկարներով փուչիկներ:

Առաջին պայթեցված փուչիկի վրա Վալերի Օսիպյանն էր պատկերված, այն պատճառով` որ ոստիկանապետը հորդորել էր ակցիայի մասնակիցներին` դադարեցնել այն։

Փուչիկների պայթեցումից հետո ակցիայի կազմակերպիչները մոտակայքում գտնվող քաղաքացիներին նվիրեցին ՀՀ Սահմանադրության օրինակներ:

Հավելենք, որ ակցիայի մասնակիցները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ՝ պնդելով, որ նաև նաև աչք է փակում սահմանադրական կարգը խախտողների քայլերի վրա:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ռուսական C-400 համակարգերը հաջորդ շաբաթ կլինեն Թուրքիայում

Ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը հուլիսի 7-ին կտեղադրվեն երկու բեռնատար օդանավի մեջ և հաջորդ շաբաթ կուղարկվեն Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական […]
Share
Instagram
Telegram