Բախվել են «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան և «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը. կա տուժած

MasterNews

Հուլիսի 5-ին, ժամը 12:26-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ Մուշ-2 թաղամաս տանող ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարմարաշենի խճուղու թիվ 13 հասցեում՝ գազալցակայանի մոտակայքում, բախվել են «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ.Ն., ծնված 1979 թ.) և «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա.Կ., ծնված 1997 թ.):

Շտապօգնության աշխատակիցներն Ա.Կ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ֆրանսիայում աքաղաղին դատում են տեղացիներին առավոտյան վաղ արթնացնելու պատճառով

Ֆրանսիայում տնային աքաղաղի դեմ դատական գործընթաց է սկսվել: Մորիս անունով թռչունին մեղադրում են առավոտյան վաղ տեղացիներին արթնացնելու մեջ. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի Ծովափնյա Շարանտ դեպարտամենտում: Մորիսի և […]
Share
Instagram
Telegram