Այսօր կբացվի Համալսարանական պուրակը

MasterNews

Այսօր` ժամը 20.00-ին, Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/27 հասցեում տեղի կունենա ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից կառուցված «Համալսարանական» պուրակի բացման հանդիսավոր արարողությունը:

Համալսարանական պուրակը նվիրվում է Մայր բուհի՝ ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:

Պուրակի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 6000 քմ: Պուրակում տնկվել են մշտադալար և սաղարթախիտ շուրջ 300 ծառեր և թփեր: Պուրակը ցանկապատվել է, կառուցվել են ճեմուղիներ, տեղադրվել են նստարաններ, աղբամաններ, կ ահավորվել են մանկական խաղահրապարակներ, անցկացվել է ոռոգման համակարգ և ժամանակակից արտաքին լուսավորություն: Պուրակի տեսքն ամբողջացնում է գունավոր, լուսային շատրվանը:

Այցելուների ժամանցը լիարժեք դարձնելու նպատակով պուրակում գործելու է սրճարան, որի տանիքում տեղադրված է արևային ֆոտովոլտային կայան այգու արտաքին լուսավորության կարիքները մասնակի հոգալու համար:

Պուրակի կառուցապատման արժեքն էր շուրջ 200 մլն. ՀՀ դրամ:

Պուրակի շահագործման և պահպանման աշխատանքներն  իրականացնելու է ԵՊՀ շրջանավարտների միավորումը:

«Համալսարանական» պուրակի կառուցմամբ, ըստ էության, ազդարարվում է նորանկախ Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող, 2008 թվականին մեկնարկած և Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոցում իրականացված քաղաքաշինական ծրագրի ավարտի մասին:

Երիտասարդական թաղամասում շահագործման են հանձնվել՝

18 բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրներ,

1587 բնակարաններ,

42 հասարակական նշանակության տարածքներ (խանութներ, գրասենյակներ, ցուցասրահներ),

543 ստորգետնյա ավտոկայանատեղեր,

խաղահրապարակներ, հանգստի գոտիներ, ճեմուղիներ, բակային ճանապարհներ, Համալսարանական պուրակ:

http://lragir.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանում այսօր նշում են Սահմանադրության օրը

1995թ. հուլիսի 5-ին անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե ՀՀ Սահմանադրության ընդունման նպատակով: Այն ընդունվեց գրեթե միաձայն: Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, հստակորեն […]
Share
Instagram
Telegram