Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 3-ից 4-ը

MasterNews

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 3-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք, այդ թվում՝ 3-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 18, անձնական ունեցվածքի գողության 9, խարդախության 7, շորթման և ծեծի 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման 2, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպառնալիքի, փաստաթղթի կեղծիքի ու փաստաթղթի հափշտակության 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ

Հուլիսի 2-ին, ժամը 2։30-ին «Մարտունու» բժկական կենտրոն  են դիմել  Մարտունի քաղաքի նույն ընտանիքի 5 անդամ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, քաղաքացիները հոսպիտալացվել են վերակենդանացման բաժանմունք։ […]
Share
Instagram
Telegram