Քաղաքացուն աշխատանքից հեռացնելիս կամայականությունը բացառելու համար նոր …

MasterNews

Հայաստանում,  եթե գործատուի մոտ նույն աշխատողի հետ նույն աշխատանքի համար որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը գործողության ժամկետի երկուսից ավելի անգամ է երկարաձգվում, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝  կառավարությունն այսպիսի որոշում ընդունեց հուլիսի 4-ի նիստում:

Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, գործատուների կողմից ժամկետները լրանալու հիմքով աշխատանքային հարաբերությունների դադարեցման կամայականությունները հնարավորինս բացառելու նպատակով Կառավարությունը ընդունել է նախագիծ, որով նախատեսվել է միեւնույն գործատուի մոտ միեւնույն աշխատանքի համար նույն աշխատողի հետ կնքվող աշխատանքային պայմանագրի ժամկետների երկարաձգման կամ նորացման վերաբերյալ սահմանափակումներ սահմանել։

Իսկ համատեղությամբ աշխատանք կատարողների հետ պետք է կնքվի որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր:

«Համատեղությամբ աշխատանք կատարողների հետ աշխատանքային պայմանագըի կնքում  որոշակի ժամկետով միայն այն դեպքում, երբ աշխատողն այդ մասին գրավոր միջնորդել է կամ  տվել է գրավոր ձեւով արտահայտված համաձայնություն»,- նշված է նախագծի մեջ։

Հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց:

Նախագիծը մշակել են ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Հերիքնազ Տիգրանյանը և Լուսինե Բադալյանը։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Դատարանը ֆիրմային պարտավորեցրել Է 2,7 մլն դոլար վճարել Քարդաշյանին

Ռեալթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը 2,7 միլիոն դոլար կստանա որպես փոխհատուցում իրեն հասցված վնասի համար Missguided USA ընկերությունից, հուլիսի 4-ին հաղորդել Է TMZ ինտերնետ-ռեսուրսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: […]
Share
Instagram
Telegram