Վրաստանի հատուկ նշանակության ուժերի ղեկավարի լիազորությունները դադարեցվել են

MasterNews

Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների բաժնի ղեկավար Գեորգի Կակիչաշվիլիի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են:

Նշվում է, որ ներկայումս ղեկավարի նկատմամբ քննություն է ընթանում` հունիսի 20-ին և 21-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած հանրահավաքների հետ կապված:

Մինչ հետաքննության ավարտը Կակիչաշվիլիին արգելվել է կատարել իր պարտականությունները»,- ասվում է հայտարարությունում: Նշվում է, որ նա պաշտոնից չի հեռացվել:

Վրաստանում վերջին օրերին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ իրավապահներն ուժ էին գործադրել ցուցարարների նկատմամբ, տեղի էր ունեցել բախում, որի արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ ու ոստիկաններ ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Գորիսի և Կապանի 15 բնակիչներ դրամաշնորհ են ստացել ԵՄ կողմից

Գորիսի և Կապանի բիզնես ծրագրերի 15 ներկայացուցիչ օրերս «ԵՄ-ն զբոսաշրջության համար․ Արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում գործարար դրամաշնորհ են ստացել, որոնք կուղղեն իրենց […]
Share
Instagram
Telegram