ՃՏՊ Մարալիկ քաղաքում. կա տուժած

MasterNews

Հուլիսի 4-ին, ժամը 13:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Մուսայելյան փողոցում գտնվող կահույքի սրահի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW 328i» մակնիշի (վարորդ՝ Հ.Պ.) և «ԶԻԼ-130» մակնիշի (վարորդ՝ Ս.Ն.) ավտոմեքենաները. «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ս.Ն.-ն տեղափոխվել է Գյումրու ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, իրականացրել հերթապահություն՝ մինչ «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարպվելը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ոստիկանության մարզային վարչությունների հունիսի 29-ի և 30-ի ուժեղացված ծառայության արդյունքները

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողները հունիսի 29-ին ու 30-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հասարակական կարգի պահպանության, երթևեկության անվտանգության բարձրացման, […]
Share
Instagram
Telegram