Հինգ ավագ դպրոցների համար նոր շենքեր են կառուցվելու

MasterNews

Հայաստանում որոշ ավագ դպրոցների շենքային պայմանների վատ վիճակը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է գումար հատկացնել թվով 5 ավագ դպրոցների համար նոր շենքեր կառուցելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  կառավարությունն այսպիսի որոշում ընդունեց հուլիսի 4-ի նիստում:

«Հայաստանում 12-ամյա կրթության անցման ժամանակ ամենավատ ֆիզիկական պայմաններ ունեցող դպրոցները հատկացվել են ավագ դպրոցներին։ Հաճախ բողոքում ենք ավագ դպրոցների բովանդակային առումով չկայացած լինելուց, բայց նաև ֆիզիկական պայմանները ուղիղ ազդեցություն ունեն կրթության որակի վրա։ Այս նախագծով մենք պատրաստվում ենք 5 դպրոց ամբողջությամբ քանդել և  նոր շենքեր կառուցել»,- ասաց Հարությունյանը։

Նախարարը հայտնեց, որ կառուցվելու են Մասիսի թիվ 5, Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8, Երևանի թիվ 109, Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 և Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցները։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

Մհեր Մկրտչյան «Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր» «Տաղանդավոր մարդը չարիք […]
Share
Instagram
Telegram