Հայաստանից Ռուսաստան չվերթների քանակը հուլիսի 8-ից կավելանա

MasterNews

Հուլիսի 8-ից ավելանում է Հայաստանից Ռուսաստան չվերթերի քանակը: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը, հուլիսի 8-ից «Արմենիա» ավիաընկերությունն ամեն օր՝ օրական երկու չվերթ կիրականացնի Երևանից դեպի Մոսկվա:

«Պոբեդա» ավիաընկերությունը հուլիս ամսին կավելացնի չվերթերի հաճախականությունը և կիրականացնի հավելյալ ութ չվերթ՝ Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով:

Երկու ավիաընկերություն փոխում են օդանավերի տիպերը: «Աերոֆլոտ» ընկերությունը յուրաքանչյուր չվերթին կավելացնի 40 նստատեղ, իսկ «Nord Wind» ավիաընկերությունը 4 չվերթ կիրականացնի 400-տեղանոց օդանավերով:

«Սրանք են այս պահի դրությամբ եղած տվյալները, որոնք ընթացքում կարող են փոփոխության ենթարկվել»,-ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կառավարությունն ամբողջությամբ մարելու է ջրօգտագործողների ընկերությունների կուտակած պարտքերը

ՀՀ կառավարությունը մարելու է ջրօգտագործող ընկերությունների 4 միլիարդ 87 միլիոն կրեդիտորական պարտավորությունները։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2019 թվականի ոռոգման շրջանը պատշաճ […]
Share
Instagram
Telegram