Կառավարությունն ամբողջությամբ մարելու է ջրօգտագործողների ընկերությունների կուտակած պարտքերը

MasterNews

ՀՀ կառավարությունը մարելու է ջրօգտագործող ընկերությունների 4 միլիարդ 87 միլիոն կրեդիտորական պարտավորությունները։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2019 թվականի ոռոգման շրջանը պատշաճ և արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ:

«Սա մեր ամենախնդրահարույց համակարգերից մեկն է, որտեղ տարիներ շարունակ կուտակվել են հսկայական պարտքեր։ Վերջին շրջանում բազմաթիվ աղմկահարույց բացահայտումներ են կատարվել պատկան մարմինների կողմից։ Ջրօգտագործողների ընկերությունների դեռևս անցած տարիներից կուտակած պարտքից զատ, 2018 թվականի ընթացքում կուտակած պարտքերը կազմել են  6 միլիարդ 941 միլիոն դրամ՝ «Ամերիաբանկ» ընկերությանը վարկի տեսքով։ Տարիներ շարունակ ջրօգտագործողների ընկերությունները ՀԷՑ-ին պարտքը մարելու համար տարեվերջին դիմել են բանկերին և ստացած գումարը մյուս տարվա ստացած դոտացիայով փորձել են փոխհատուցել ու ամեն տարվա մեկնարկին համակարգը մարել է նախորդ տարվա պարտքը»,- նշեց Պապիկյանը։

Ըստ նախարարի՝ այս տարի էլ բացառություն չի եղել, և Կառավարության կողմից տրամադրված 7 միլիարդ 435 միլիոն դրամն ուղղվել է նախորդ տարվանից մնացած պարտքի մարմանը, բայց այն բավարար չի եղել տարին զրոյական մեկնարկելու համար։

«Կառավարությունը նախադեպ չունեցող քայլ է կատարում այս պահին առկա 4 միլիարդ 87 միլիոն կրեդիտորական պարտավորությունները մարելու և զրոյացնելու համար, և  առաջարկում ենք գումար տրամադրել համակարգին։ Սա բերելու է նրան, որ աշնանը համակարգը մտնելու է նոր տարի այլևս զրոյական պարտքով, ինչը համակարգի առողջացման հնարավորություն է ստեղծելու»,- ասաց Պապիկյանը։

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանի և Սինգապուրի միջև կրկնակի հարկումը կբացառվի

Կառավարությունը հավանության տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: «Արմենպրես»—ի […]
Share
Instagram
Telegram