Կալիֆորնիայի բյուջեից 5 մլն դոլար կհատկացվի Հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանը

MasterNews

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է նահանգի 2019-2020թթ. բյուջեն, որով $5 մլն է հատկացվում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանը: Բյուջեով նախատեսվում է լրացուցիչ 4 մլն դոլար հատկացնել և վերաբաշխել 1 մլն դոլարը:

Նահանգապետի հավանության շնորհիվ Կալիֆորնիա նահանգն ընդհանուր առմամբ 8 մլն դոլար կներդնի թանգարանի մեջ, հայտնում է Asbarez-ը:

Թանգարանը կառուցվելու է Գլենդեյլում, որտեղ բնակվում է ԱՄՆ ամենամեծ հայկական համայնքը, քաղաքի Կենտրոնական զբոսայգում:

Թանգարանի գլխավոր նպատակը լինելու է ներկայացնել ամերիկահայերի անցած ուղին ԱՄՆ ազգային և մշակութային բազմազանության շրջանակում, ինչպես նաև Հայոց ցեղասպանությանմասին իրազեկվածության բարձրացումը:

Թանգարանում ներկայացած կինի ոչ միայն ԱՄՆ հայ համայնքի, այլ նաև Հայաստանի պատմությունը:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ Մարալիկ քաղաքում. կա տուժած

Հուլիսի 4-ին, ժամը 13:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Մուսայելյան փողոցում գտնվող կահույքի սրահի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է […]
Share
Instagram
Telegram