Էրդողանը կողոպուտ Է համարել Թուրքիային F-35-ի մատակարարումից ԱՄՆ-ի հնարավոր հրաժարումը

MasterNews

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողոպուտ Է համարել Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումից ԱՄՆ-ի հնարավոր հրաժարումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 4-ին այս մասին հաղորդել Է NTV հեռուստաալիքը:

«Եթե դուք ունեք սպասարկյալ, որը ճշտակատար կերպով վճարում Է փողը, ինչպե՞ս կաող եք նրան չտալ այն, ինչ ցանկանում Է: Դա կողոպուտ Է կոչվում: Մենք այս պահին վճարել են 1,4 միլիարդ դոլար: Մեր զինվորականները եւ օդաչուներն ուսուցում են անցել: Չորս ինքնաթիռներ մեզ հանձնել են, մնացածը թողել»,- ընդգծել Է նա:

Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունները վերջին ամիսներին սրվել են Թուրքիայի կողմից Ռուսաստանից Ս-400 զենիթա-հրթիռային համլիրների ձեռքբերման պատճառով: Ավելի վաղ Վաշինգտոնն արդեն նախազգուշացրել Է Անկարային, որ սպառազինությունների այդ համակարգերի ձեռքբերման դեպքում ԱՄՆ-ը կարող Է Թուրքիային մերժել F-35-ի վաճառքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայրենական մեծ պատերազմի վետերանների պատվովճարի չափը ավելացել է 50 հազար դրամով

Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը 50 հազար դրամի փոխարեն սահմանվել է 100 հազար դրամ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որոշման նպատակն է Հայրենական մեծ պատերազմի […]
Share
Instagram
Telegram