Դպրոցներում 284 ռոբոտատեխնիկական լաբորատորիաներ են ստեղծվելու

MasterNews

ՀՀ կառավարությունը 834 միլիոն դրամ է հատկացնելու դպրոցներում ռոբոտատեխնիկական լաբորատորիաներ ստեղծելու համար։

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝  կառավարությունն այսպիսի որոշում ընդունեց հուլիսի 4-ի նիստում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ որոշումը միտված է կրթության որակի բարձրացմանը։

«Գիտեք, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում այս պահին արդեն գործում են շուրջ 350 նման լաբորատորիաներ, և հետազոտություններն էլ ցույց են տալիս, որ ինժեներական մտքի զարգացման համար սրանք լավ ներդրումներ են և հետագայում ազդեցություն են ունենալու տնտեսության վրա»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ներդրման անհրաժեշտությունից:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մեքենան ընկել է գետը. վարորդը մահացել է

Հուլիսի 3-ին, ժամը 06.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան ԱՀ Կերեն համայնքում «Տրիցատի» կոչվող կամրջի վրա դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը. 61-ամյա վարորդ […]
Share
Instagram
Telegram