Դատարանը ֆիրմային պարտավորեցրել Է 2,7 մլն դոլար վճարել Քարդաշյանին

MasterNews

Ռեալթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը 2,7 միլիոն դոլար կստանա որպես փոխհատուցում իրեն հասցված վնասի համար Missguided USA ընկերությունից, հուլիսի 4-ին հաղորդել Է TMZ ինտերնետ-ռեսուրսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ում դատարանը բավարարել Է 38-ամյա ֆոտոմոդելի եւ հեռուսահաղորդավարի հայցագանգատը, որը հարուցվել Է ընթացիկ տարվա փետրվարին: «Missguided-ը պլատֆորմներում եւ սոցիալական ցանցերում բազմիցս առանց թույլտվության օգտագործել Է Քարդաշյանի անունն ու կերպարը հագուստի վաճառքներն առաջ տանելու նպատակով»,- մեջբերումներ Է անում ռեսուրսը դատարանի վճռից: Նա ուշադրություն Է հրավիրել այն հանգամանքին, որ պատասխանողի կայքում գտնվել են ամբողջ Էջեր՝ նվիրված զգեստների, որոնց ձեւը գործնականում նույնական Է «բարձրաշխարհիկ առյուծուհու» հավաքածուների մոդելներին: Հրապարակման համաձայն՝ Missguided USA-ի գլխավոր մեղքն այն Է, որ նա օգտվել Է Քարդաշյանի եւ նրան նման մանեկենուհիների լուսանկարներից, որպեսզի գնորդների մոտ թյուր տպավորություն ստեղծի, թե իբր Քիմը ֆիրմայի դեմքն Է:

Forbes հանդեսը Քարդաշյանի կարողությունը գնահատում Է 350 միլիոն դոլար՝ նրան դնելով 30-րդ տեղում ամենաբարձր եկամուտներով հռչակավոր անձանց ցուցակում: Հրատարակությունը կարծում Է, որ ֆոտոմոդելի հարստության հիմքը KKW Beauty ընկերությունն Է, որը թողարկում Է կոսմետիկայի հավաքանիներ եւ օծանելիք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Դպրոցներում 284 ռոբոտատեխնիկական լաբորատորիաներ են ստեղծվելու

ՀՀ կառավարությունը 834 միլիոն դրամ է հատկացնելու դպրոցներում ռոբոտատեխնիկական լաբորատորիաներ ստեղծելու համար։ «Արմենպրես»—ի փոխանցմամբ՝  կառավարությունն այսպիսի որոշում ընդունեց հուլիսի 4-ի նիստում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]
Share
Instagram
Telegram