Գորիսի և Կապանի 15 բնակիչներ դրամաշնորհ են ստացել ԵՄ կողմից

MasterNews

Գորիսի և Կապանի բիզնես ծրագրերի 15 ներկայացուցիչ օրերս «ԵՄ-ն զբոսաշրջության համար․ Արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում գործարար դրամաշնորհ են ստացել, որոնք կուղղեն իրենց համայնքների տնտեսական զարգացմանը, միաժամանակ ապահովելով նաեւ 20 աշխատատեղ: Բիզնես ծրագրերի հեղինակները կմասնակցեն նաեւ կարողությունների զարգացման տարբեր միջոցառումների՝ բիզնեսի կայունության և զարգացման համար: Դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմում է շուրջ 44 միլիոն դրամ:

«Մենք շատ ոգևորված ենք զբոսաշրջային այս նոր հնարավորություններով, որոնք Սյունիքի մարզն ավելի հետաքրքիր են դարձնելու՝ օգնելով ստեղծել եկամուտ և նոր գործարար հնարավորություններ տարածաշրջանի գյուղական համայնքների համար», – նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը 15 ենթադրամաշնորհային պայմանագրերի ստորագրման արարողության ժամանակ:
«ԵՄ-ն զբոսաշրջության համար․ Արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի համայնքների կայուն զարգացմանը, հնարավորություններ ստեղծել համայնքահեն զբոսաշրջության զարգացման համար եւ նվազեցնել աղքատությունը։ Ծրագիրը մեկնարկել է 2018 թ. մարտ ամսին եւ իրականացվում է մի քանի  ուղղություններով այդ թվում՝ Գորիս եւ Կապան համայնքներն իրար կապող Խնձորեսկից Խուստուփ հատվածում 300 կմ երկարությամբ քայլարշավային արահետի ուղենշում, քարտեզագրում եւ նշագրում, քայլուղու հարակից գյուղական բնակավայրերի մասին ավանդույթների եւ պատմությունների հավաքագրում, համայնքներում ձևավորված ակտիվ խմբերի հետ անմիջական  աշխատանք  եւ դրամաշնորհներ բիզնես գործունեության, համայնքային նախաձեռնության և փառատոնների իրականացման համար», նշում է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Վարդուհի Դադունցը:

«ԵՄ-ն զբոսաշրջության համար․  Արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում»  ծրագիրը իրականացվում է  «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի իրականացման գործընկերները Կապանում՝ «ԱՐԿ» բնապահպանական, Գորիսում՝ Գորիսի Զարգացման կենտրոն հասարակական կազմակերպություններն են: Ծրագիրն իրականացվում է նաև համայնքների, Զբոսաշրջության պետական կոմիտեի, տեղական և միջազգային համախոհ կազմակերպությունների հետ անմիջական համագործակցությամբ:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հինգ ավագ դպրոցների համար նոր շենքեր են կառուցվելու

Հայաստանում որոշ ավագ դպրոցների շենքային պայմանների վատ վիճակը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է գումար հատկացնել թվով 5 ավագ դպրոցների համար նոր […]
Share
Instagram
Telegram