Արմավիրի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել՝ հայտնաբերելով կանեփի բույսեր

MasterNews

Օրեր առաջ ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Վահրամ Փափազյան փողոցի բնակիչ, 61-ամյա տղամարդն իր տնամերձ հողամասում ապօրինի աճեցնում է կանեփ: Ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ՝ տեղեկությունը ճշտելու ուղղությամբ:
Հուլիսի երեքն արդեն կոնկրետ գործողության օրն էր: Զննություն է կատարվել տղամարդու հողամասում, որտեղից հայտնաբերվել է 60-ից 160 սմ երկարությամբ կանեփի 67 բույս: Եվս 15 բույս, արդեն չորացրած, որի ընդհանուր զանգվածը ցողուններով կազմել է 195 գրամ, ներկայացրել է տղամարդը: Նա հայտարարել է, որ կանեփն աճեցրել է իր անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածը փաթեթավորվել և կնիքվել է՝ փորձաքննության ուղարկելու համար:
Տղամարդը հրավիրվել է բաժին և տվել բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների անունից Ռոբերտ Քոչարյանի գործով դիմում է ներկայացվել ՍԴ

Այսօր Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի իրավահաջորդ Սարգիս Քլոյանի և Արմեն Ֆարմանյանի իրավահաջորդ Վաչագան Ֆարմանյանի անունից դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան ՍԴ անդամներ Հրայր Թովմասյանի, Ալվինա […]
Share
Instagram
Telegram