Տրիպոլիի մերձակայքում միգրանտների կենտրոնին հասցված ավիահարվածից 40 մարդ Է զոհվել

MasterNews

Առնվազն 40 մարդ Է զոհվել այն ավիահարվածի հետեւանքով, որը հասցվել Է Լիբիայի մայրաքաղք Տրիպոլիի մերձակայքում միգրանտների կենտրոնին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 3-ին այս մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով մի աղբյուրի: Վերջինիս տվյալներով՝ եւս շուրջ 80 մարդ վիրավորվել Է:

Ինչպես հաղորդել Է Agence France-Presse-ը, Տրիպոլիի Թաջուրա արվարձանում գտնվող կենտրոնի ներկայացուցիչները պնդում են, որ ավիահարվածի հետեւում կանգանած են Լիբիայի ազգային բանակի ուժերը, որը գտնվում Է ֆելդմարշալ Խալիֆա Հավթարի հրամանատարության ներքո:

Լիբիայում այժմ գործում են միջազգային հանրակցության կողմից ճանաչված Ազգային հաշտության կառավարությունը եւ Աբդալա Աբդուռահման աթ Թանիի ժամանակավոր կաբինետը, որը գործում Է երկրի արեւելքում՝ ընտրված խորհրդրանի հետ մեկտեղ եւ որին պաշտպանում Է Լիբիայի ազգայն բանակը:

Հաֆթարն ապրիլի 4-ին հայտարարել Է Տրիպոլիի վրա հարձակում սկսելու մասին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մարտական գործողությունների սկզբից զոհվել Է 750-ից ավելի մարդ, վիրավորվել՝ ավելի քան 4,4 հազարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սահմանադրության օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի կոչումներ է շնորհել. ցանկ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում եմ կայացրել. – ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհել […]
Share
Instagram
Telegram