Հորդառատ անձրևները Ճապոնիայում հազարավոր մարդկանց տարհանման պատճառ են դառնում

MasterNews

Ճապոնական 3 քաղաքների շուրջ 800 հազար բնակիչներ ստիպված են լքել իրենց բնակավայրերը սողանքների ու հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի պատճառով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ը, ճապոնական Կյուշու կղզու Կագոշիմա պրեֆեկտուրայի Կագոշիմա, Կիրիրշիմա և Աիրա քաղաքների իշխանությունները հորդորել են քաղաքի բնակիչներին անհապաղ գնալ ավելի ապահով վայրեր:

Կագոշիմա քաղաքում մի տարեց կին զոհվել է, երբ սողանքից վնասվել է տունը:

Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն քաղաքների բնակիչներին կոչ է արել քայլեր ձեռնարկել` պաշտպանելու իրենց կյանքերը:

Կագոշիմայի պրեֆեկտուրայի տեղական իշխանությունները դիմել են Ճապոնիայի պաշտպանական զորքերին` օգնելու փրկարարական ու վերականգնողական աշխատանքներում:

Կագոշիմայի մերձակա Միյազակի պրեֆեկտուրայի շուրջ 31.000 բնակչի ևս խորհուրդ է տրվել լքել իրենց բնակավայրերը:

Ըստ օդերևութաբանների հաղորդման` հունիսի 28-ից սկսած` Կյուշու կղզում 1000 միլիմետր անձրև է տեղացել. Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը կանխատեսում է, որ անձրևները կշարունակվեն մյուս շաբաթ ևս:

2018 թվականի հուլիսին Ճապոնիայի արևմուտքում շուրջ 200 մարդ է զոհվել վերջին տասնամյակներին երկրին պատուհասած ամենաաղետալի ջրհեղեղի ընթացքում: Դա 1982 թվականից ի վեր անձրևների հետևանքով ամենից շատ մահ գրանցած աղետն է եղել Ճապոնիայում:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՀՀ-ում ծառայություններ մատուցող 7 ընկերություն «գեոպորտալ» ստեղծելու համաձայնագիր է ստորագրել

Հայաստանում հանրային ծառայություններ մատուցող 7 ընկերություններ՝ «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» «ՅՈՒՔՈՄ», «ՄՏՍ Հայաստան», «Ռոստելեկոմ» և «Վեոլիա ջուր», Կադաստրի կոմիտեի հետ համագործակցության համաձայնագիր […]
Share
Instagram
Telegram