Բրազիլիան հաղթեց Արգենտինային և դուրս եկավ Ամերիկայի Գավաթի եզրափակիչ

MasterNews

Ամերիկայի Գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակչում Բրազիլիայի հավաքականը մրցել է Արգենտինայի հետ և 2:0 հաշվով հաղթանակ է տարել:

Հանդիպման հաշիվն արդեն 19-րդ րոպեին բացել է Գաբրիել Ժեզուսը` Ռոբերտո Ֆիրմինոյի փոխանցումից հետո գրավելով արգենտինացիների դարպասը: Ֆիրմինոն մասնակցել է նաև տանտերերի գոլային երկրորդ գրոհին` 71-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ:

Ի դեպ, նրան փոխանցում է կատարել Գաբրիել Ժեզուսը:

Հաղթելով Արգենտինային` Բրազիլիան դարձել է Ամերիկայի Գավաթ-2019-ի եզրափակչի առաջին մասնակիցը, որտեղ կմրցի Չիլի-Պերու զույգի հաղթողի հետ: Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 4-ին Պորտու-Ալեգրիում:

http://armsport.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը մահացել է

Հուլիսի 3-ին, ժամը 05:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է […]
Share
Instagram
Telegram