Grand Chess Tour. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

MasterNews

Զագրեբում ընթանում է շախմատի Grand Chess Tour մրցաշարը: 6-րդ տուրում Լևոն Արոնյանին վերջապես հաջողվեց հաղթանակի հասնել:

Հայ գրոսմայստերը պարտության մատնեց Սերգեյ Կարյակինին: Ռուս շախմատիտստը հանձնվեց 55-րդ քայլին: 6 տուրից հետո Արոնյանը վաստակել է 3,5 միավոր:

Հուլիսի 3-ին կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:

Մրցաշարի առաջատար Յան Նեպոմնյաշչնին առաջին պարտությունը կրեց՝ զիջելով Դին Լիրենին՝ հնարավորություն տալով Ուեսլի Սոյին և Մագնուս Կառլսենին 4 միավորով հավասարվել Նեպոմնյաշչնուն: Սոն պարտության մատնեց Շահրիյար Մամեդյարովին, Կառլսենը հաղթեց Հիկարու Նակամուրային:

Հաղթանակի հասավ նաև Ֆաբիանո Կարուանան, որի մրցակիցը Մաքսիմ Վաշիե-Լագրավին էր: Անիշ Գիրին ու Վիշվանաթան Անանդը ոչ-ոքի խաղացին:

Վաղը մրցաշարում հանգստյան օր է:

http://armsport.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 1-ից 2-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 1-ից 2-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 64 դեպք, այդ թվում՝ 6-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական […]
Share
Instagram
Telegram