Ռուս սահմանապահներն ու ՊԵԿ աշխատակիցները ՀՀ տարածք թմրանյութ ներմուծելու փորձ են կանխել

MasterNews

Ռուս սահմանապահները հայ-իրանական սահմանի «Ագարակ» անցակետում ՀՀ ՊԵԿ աշխատակիցների հետ համագործակցությամբ կանխել են ՀՀ տարածք թմրանյութ ներմուծելու փորձը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ-ում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, Իրանից Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիներից մեկի անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 190 գրամ կշռող սպիտակ գույնի բյուրեղանման զանգված՝ ենթադրաբար «Մետամֆիտամին» տեսակի թմրանյութ:

Այս պահին Հայաստանի համապատասխան մարմինները իրականացնում են համալիր միջոցառումներ՝ հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ինքնաթիռի անտոմս ուղեւորի դիակն ընկել է Լոնդոնի այգիներից մեկը

Kenia Airways ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի թափանիվի հատվածից դիակ է ընկել լոնդոնյան «Հիթրոու» օդանավակայանի մոտակայքում։ Այն ընկել է Կլափհեմ շրջանում գտնվող այգիներից մեկը։ Ինքնաթիռը մեկնում էր Նայրոբիից […]
Share
Instagram
Telegram