Շենգավիթի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ

MasterNews

Հուլիսի 1-ին, ժամը 18.30-ին, Շենգավիթի համայնքային ոստիկաններն ու քրեական հետախույզները համատեղ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Արմավիրի ու Արարատի մարզերի բնակիչ, 44-ամյա ու 46-ամյա երկու տղամարդու և Ներքին Շենգավիթի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տարա՝ բենզինանման հեղուկով և սպիտակ գույնի նստվածքով, մեկ ներարկիչ՝ կիսով չափ լցված թափանցիկ հեղուկով, օգտագործված հինգ ներարկիչ, ապակե մեկ սրվակ՝ սև նստվածքով և դեղնավուն հեղուկով: Ըստ երևանցու՝ հայտնաբերվածը «Դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց է, որն ինքն է պատրաստել՝ իր օգտագործման համար:
Նրա մոտից հայտնաբերվել է նաև ծալովի դանակ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հուլիսի 1-ին, ժամը 17.40-ին, Երևանի Գր. Լուսավորիչ և Զաքյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել», «Տոյոտա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram