Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

MasterNews

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության և, մասնավորապես, Երևանում ս.թ. հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման հետ կապված հարցեր:

Տվյալ համատեքստում շոշափվել են նաև ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում՝ ԵԱՏՄ և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման հեռանկարները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել է Եվրոպական երկրորդ խաղերը մեծ հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ և ուրախությամբ նշել այդ մրցումներում հայ մարզիկների հաջողությամբ մասնակցելու փաստը:

Վարչապետը նաև շնորհավորել է Բելառուսի ազգային տոնի կապակցությամբ և այդ առիթով լավագույն մաղթանքներ հղել բարեկամ բելառուս ժողովրդին:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ալեն Սիմոնյանն ու Արեն Մկրտչյանը տուժող են ճանաչվել Լևոն Երանոսյանի գործով

ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով տուժողներ են ճանաչվել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն […]
Share
Instagram
Telegram