Նիգերիայում առնվազն 30 մարդ Է զոհվել բենզատարի բռնկման հետեւանքով

MasterNews

Առնվազն 30 մարդ Է զոհվել, ավելի քան 60-ը տարբեր աստիճանի այրվածքներ ստացել Նիգերիայի հարավ — արեւելքի գյուղերից մեկում բենզատարի բռնկման հետեւանքով: Հուլիսի 2-ին այդ մասին հաղորդել Է Vanguard թերթը՝ վկայակոչելով ականատեսների եւ իշխանությունների ներկայացուցիչների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տվյալներով՝ ողբերգական միջադեպը տեղի Է ունեցել հուլիսի 1-ին, սակայն դրա մասին հաղորդվել Է սոսկ մերկ օր անց: Նավթամթերքներով բեռնված ավտոմոբիլ-ցիստեռնը գյուղի մոտ շրջվել Է Նիգերիայի Բենուեի նահանգում: Բենզատարի շուրջն են հավաքվել գյուղի բնակիչները, որպեսզի վառելիք վեցնեն դրա ցիստեռնից: Այն պահին, երբ կոոպտիչները հանում Էին վառելիքը, այն բռնկվել Է: Դրա հետեւանքով կրակով Է բռնվել շրջված բենզատարի մոտով անցող ավտոբուսը: «Շուրջ 30 մարդ ողջ-ողջ այրվել Է, եւս ավելի քան 60 հոգի այրվածքներ Է ստացել»,- մեջբերում Է թերթը ողբերգության ականատեսի խոսքը: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, մեջբերում Է հրատարակությունը տեղական իշխանության ներկայացուցիչներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Օդանավակայանի աշխատողը ուղեբեռից փող է գողացել ու բռնվել

Հուլիսի 1-ին ոստիկանություն Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ նույն օրը օդանավակայանի մի աշխատակից, Վարշավա-Երևան չվերթի ուղեբեռների բեռնաթափման ընթացքում, ուղևորներից մեկի […]
Share
Instagram
Telegram