Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

MasterNews

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ:

Դատարանը դատավոր, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց մերժել պաշտպան Լեւոն Բաղդասարյանի միջնորդությունը՝ Գրիգորյանի կալանքը անհապաղ փոխելու, ինչպես նաեւ գրավ կիրառելու վերաբերյալ

Այսօրվա նիստի ընթացքում Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը Գրիգորյանի կալանքը անհապաղ վերացնելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել: Բաղդասարյանը թվեց Գրիգորյանի առողջական խնդիրները՝ հավելելով, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ հունիսի 11–ի հրամանով «Նաիրի ԲԿ»–ում Մանվել Գրիգորյանին բուժող բժիշկների կոնսիլիում է կազմակերպվել, որի արդյունքում նրա մոտ մի շարք հիվանդություններ են ախտորոշվել: Դատական նիստը շարունակվում է:

http://armtimes.com

Տաթեւ Խաչատրյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՀԱՊԿ-ում մշակում են վիրտուալ արժույթի շրջանառության կարգավորման հանձնարարականներ

ՀԱՊԿ-ում աշխատանքներ են տարվում տեղեկատվական անվտանգության մոդելային օրենքի եւ վիրտուալ արժույթի շրջանառության կարգավորման հանձնարարականների մշակման ուղղությամբ: Նման աշխատանքներ է կատարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական […]
Share
Instagram
Telegram